
Եթե ունես թիմ, գաղափար ու բնապահպանական խնդիրները բարձրաձայնելու ցանկություն, ապա սա քո հնարավորությունն է։
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ն «Շրջանաձև տնտեսության երիտասարդ դեսպաններ» ծրագրի շրջանակներում կազմակերպում է բանավեճի առաջնություն։
Եթե ուզում ես հղկել հանրային խոսքի հմտություններդ, զարգացնել վերլուծական, տրամաբանական մտածողությունդ, կողմորոշվել ավելի արագ և չվախենալ բարձրաձայնել կարծիքդ, ապա այս ծրագիրը հենց քե’զ համար է։
Թեմաները վերաբերում են բնապահպանական խնդիրներին։
Անհրաժեշտ է.
Լինել Գավառ կամ Սևան համայնքների բնակիչ,
Կազմել 3 հոգանոց թիմեր ՝ 15+ տարիք ունեցող անդամներով,
Պատրաստվել մեգա առաջնությանը։
Դիմելու վերջնաժամկետը՝ մինչև ս․թ․ օգոստոսի 1-ը ներառյալ
Մասնակիցները կանցնեն վերապատրաստում բանավեճի ֆորմատին և կառուցվածքին ծանոթանալու համար, որին կհաջորդի տարածաշրջանում նմանը չունեցող բանավեճի առաջնությունը։
Իսկ վերջում սպասվում են մեծ անակնկալներ և նվերներ հաղթող թիմերին։
Գրանցվիր հիմա ,
փոխիր քեզ և աշխարհը
- «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ն իրականացնում է «Շրջանաձև տնտեսության երիտասարդ դեսպաններ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ: «Շրջանաձև տնտեսության երիտասարդ դեսպաններ» ծրագիրն ուղղված է Հայաստանում շրջանաձև տնտեսության գաղափարների տարածմանը։ Այն ներառում է կրթական ճամբարներ, սեմինարներ, դեսպանների ցանցի ձևավորում և գործնական համայնքային նախաձեռնություններ, որոնք խթանում են աղբի կրճատման, վերամշակման, էկո-նորարարությունների և զրո թափոն մոտեցումների տարածումը։

