Բնապահպանական խնդիրները Գեղարքունիքի մարզի երիտասարդների աչքերով

Մայիսի 9-10-ը «Բաց ավազան» ենթադրամաշնորհային նախագծի շրջանակներում կայացավ առցանց ինտերակտիվ դասընթաց «Գլոբալ և լոկալ բնապահպանական հիմնախնդիրներ» թեմայով։

Դասընթացի առաջին օրը Գեղարքունիքի մարզի նախագծի մասնակից 20  երիտասարդներ,  իրենց մարզի բնապահպանական հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր լուծումների մասին քննարկման հնարավորություն ունեցան մարզպետ  Գնել Սանոսյանի հետ։

Քննարկման առանցքային թեման Սևանա լիճն էր։ Մարզպետ Սանոսյանը լինելով մասնագիտությամբ աշխարհագրագետ և ունենալով աշխատանքային փորձ բնապահպանության ոլորտում, պատկերավոր և հստակ էր ներկայացնում բնապահպանական հիմնախնդիրները, միաժամանակ  ինտերակտիվ քննարկման միջոցով, պատասխանում էր    մասնակիցներին հուզող հարցերին։  Մարզպետը ներկայացրեց այն հիմնական ծրագրերը, որոնք կյանքի կոչվելու դեպքում կնպաստեն տուրիզմի զարգացմանը,  սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը և մարզի կայուն զարգացմանը։

Դասընթացի երկրորդ օրը մասնակիցները կրկին ինտերակտիվ ձևով քննարկեցին իրենց մարզի և համայնքի բնապահպանական հիմնախնդիրները։ Արդեն տասներկու տարի Գեղարքունիքի  մարզի բնապահպանական հիմնախնդիրներով զբաղվող «Բեջան» ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանը և Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը գիտելիքներ հաղորդեցին Հայաստանի կողմից վավերացված  միջազգային բնապահպանական կոնվենցիաների, գլոբալ և լոկալ հիմնախնդիրների մասին։ Վերջիններս կիսվեցին իրենց փորձով խնդիրների վերհանման, դրանք հանրայնացնելու և հնարավոր լուծումների ուղիներ գտնելու հնարավորությունների մասին։ Կարևորվեց յուրաքանչյուրի դերը իրենց իրենց համայնքը և  մարզը զարգացնելու և բարգավաճելու գործում։  Այն հիմնական հարցերը, որոնք մանրամասն քննարկվեցին հետևյալն էին․

  • Սևանա լճի պահպանություն,
  • թափոնների կառավարում,
  • հանքարդյունաբերության ազդեցության նվազեցում,
  • փոքր ՀԷԿ-երի ազդեցության նվազեցում գետային էկոհամակարգերի վրա,
  • Էկոլոգիական կրթություն և դաստիարակություն

Մասնակիցները ներկայացրեցին կանաչ և խելացի համայնքի իրենց տեսլականը, որը առաջին հերթին նրանք պատկերացնում էին համայնքի բնակիչների  և երկրորդ տուրիստներին ներգրավման համար։ Նրանք նկարագրում էին իրենց ապագա ծրագրերը՝ էներգախնայող տեխնոլոգիաներով հագեցած ինֆրակառույցներ, ջերմատնային տնտեսություններում էկոմթերքների աճեցում, էկոդպրոց, էկոհյուրատների ցանց, թափոնների վերամշակում և երկրորդային օգտագործում և այլն։

 

Ծրագրի ավարտին մասնակիցները կիրականացնեն քայլարշավ-աղբահավաքություն Սևանա լճի ափերով, որը ենթադրում է մաքուր շրջակա միջավայր ունենալու քարոզչություն։

Հիշեցնենք, որ «Բաց ավազան» նախագիծն իրականացվում է«Բլեջան»  բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի  ջանքերով՝ «ԵՄ հանունմշակույթի. առավելուժեղհամայնքներ և տեղականնախաձեռնություններ» ծրագրիշրջանակներում։ Ծրագիրնիրականացվում է Եվրոպականմիությանֆինանսականաջակցությամբ՝ Գերմանիայիժողովրդականբարձրագույնդպրոցներիմիությանմիջազգայինհամագործակցությանինստիտուտի (Դի-Վի-ՎիԻնթերնեյշնալ), Մեդիանախաձեռնություններիկենտրոնի, Թանգարաններիաշխատողների և բարեկամներիասոցիացիայի և Ժողովրդավարականկրթությանհայկականկենտրոն – ՍԻՎԻՏԱՍ ՀԿ կողմից։