Կայացավ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շնորհանդեսը

Հունիսի 30-ին Գավառում տեղի ունեցավ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի Մարզային շնորհանդեսը՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի շահագրգիռ կողմերի համար։

STRIVE ծրագիրը օժանդակելու է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, երիտասարդներին, ակտիվ քաղաքացիներին ավելի արդյունավետ կերպով՝ կամավորության, գիտելիքի և փորձի, նրանց հետաքրքրությունը բարձրացնելու միջոցով, ներգրավել հանրային որոշումների կայացման և ժողովրդական նախաձեռնություններում։ Այս ծրագիրն աջակցելու է հայաստանյան ՔՀԿ-ներին դառնալ ավելի դիմակայուն, լինել հաշվետվողական և նորարար։

Երեքուկես տարվա ընթացքում շուրջ 600 քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ) կներգրավվեն կարողությունների զարգացման գործողություններում, ֆորումներում, համատեղ գործողություններում, ծրագիրը կխթանի կամավորականության զարգացմանը, երիտասարդների ներգրավմանը առաջնորդության զարգացման դասընթացներին, սոցիալական նորարարական ծրագրերի իրականացմանը:

Կտրամադրվի շուրջ 700.000եվրո դրամաշնորհ՝ ուղղված ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի կողմից տարբեր նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպմանը հրավիրված էին մասնակցելու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ինչպես Երևանից, այնպես էլ Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, ԲՈՒՀ-րից և ԶԼՄներից։

Ծրագիրն իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմամբ և տեղական կազմակերպությունների ջանքերով՝ ՆԵՖ Բելգիա, «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ, Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ։

  

 

#EUinArmeni #STRIVE #NEF #BlejanNgo #CSO

https://cloud.mail.ru/stock/6G7uwhpL46ZwRDpveUxJ9Aa9