Կայուն զարգացման նպատակների իրականացման մոնիթորինգին առնչվող տարածաշրջանային համաժողով

Նոյեմբերի 14-16-ը «Բլեջան» ՀԿ-ի ներկայացուցիչները Վրաստանի մայրաքաղաք  Թբիլիսիում մասնակցեցին Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման մոնիթոինգին ուղղված Կովկասյան տարածաշրջանային համաժողովին։

Կովկասյան բնապահպանական ՀԿ-ների ցանցը (CENN), Գերմանական Բնապահպանության և զարգացման ՀԿ-ների ֆորումի հետ համատեղ իրականացնում են Կովկասյան երկրներում  կայուն զարգացման նպատակների իրականացման մոնիթորինգ և շահերի պաշտպանություն , որի շրջանակներում երկրները պետք է իրականացնեն կամավորական ազգային զեկույցներ (VNR):

                   

 

Համաժողովն անդրադարձել է  հետևյալ հարցերին՝

— ԿԶՆ-ի շահերի պաշտպանության նշանակության, մեխանիզմների և մոտեցումների վերաբերյալ թեմատիկ ներդրում, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության շահերի պաշտպանությունը VNR  գործընթացների ընթացքում:

— VNR-ների ժամանակ ՔՀԿ-ների ներգրավվածության և ընդհանրապես ՔՀԿ-ների ԿԶՆ շահերի պաշտպանության վերաբերյալ հաջողված դեպքերի ուսումնասիրությունների ներկայացում:

—  Շահերի պաշտպանության հնարավոր համատեղ գործողությունների ուղղությամբ աշխատող խմբի ստեղծում:

Խմբային աշխատանքների արդյունքում ստեղծվեցին հետագա աշխատանքների երկու առաջնային ուղղություններ.

    

Համաժողովին Հայաստանից մասնակցեցին “Բլեջան”, “Կանաչ արահետ”, “Արեգակ” և “Ռազմավարական զարգացման գործակալություն “ՀԿ-ների ներկայացուցիչները;