Սեմինար Կայուն օրգանական աղտոտիչների և կենցաղային թափոնների, դրանց հասցրած վնասների վերաբերյալ

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը (ՀԿՀԱԱՇՄ ՀԿ) ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ Գավառ քաղաքի Համալսարանի բնագիտական ֆակուլտետում Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանի աջակցությամբ 2018թ-ի սեպտեմբերի 19-ին կազմակերպել է սեմինար, որը նվիրված է բնակչության գիտելիքների բարձրացմանը կապված Կայուն օրգանական աղտոտիչների, մասնավորապես թունաքիմիկատների օգտագործման, դրանց թափոնների գոյացման, դրանց բնույթի, ազդեցության, ճիշտ կառավարման հիմնախնդիրներին: Մյուս հիմնախնդիրը, որը լուսաբանվում է սեմինարի ընթացքում վերաբերվում է  բնակավայրերում կենցաղային թափոնների գոյացման, դրանից շրջակա միջավայր արտանետվող առաջացած վնասակար նյութերի (դիօքսիններ, ֆուրաններ և այլ կայուն նյութեր) ազդեցությանը:

Սեմինարին մասնակցում էին թվով 26 ակտիվ ներկայացուցիչներ՝ ուսանողներ, դասախոսներ,  Օրհուս կենտրոնի աշխատակիցները ու ակտիվիստներ:

ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի փորձագետ Լ. Սիմոնյանը ներկայացրեց մանրամասն տեղեկություններ կապված հանրապետությունում ընդունված և գործող թունաքիմիկատների տեսակների, դրանց պիտակավորման, ճիշտ ընտրության, փոխադրման, պահեստավորման և անվտանգության կանոնների, և անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման վերաբերյալ:

Նա նշվեց, որ հանրապետությունում տարիներ առաջ օգտագործվել են մեծ քանակությամբ կայուն թունաքիմիկատներ, կայուն օրգանական աղտոտիչների ցանկում: 80 — ական թվականներից արգելվել է դրանց օգտագործումը հանրապետությունում և թունաքիմիկատների պահեստներից հավաքվել ու թաղվել է 500 տոննայից ավել Երևանից ոչ հեռու: Սակայն տեղանքը գտնվում է սողանքային գոտում և անհրաժեշտ է հիմնախնդրին վերջնական լուծում տալու համար այտ տարածքից հանել և վնասազերծել:

Այժմ  սեղծված է միջգերատեսչական հանձնաժողով, որը մի շարք միջազգային փորձագետների հետ համատեղ զբաղվում են այդ հարցերով:

Փորձագետ Լիլիկ Սիմոնյանը նշեց, որ այդտեղ թաղված թունաքիմիկատների 50-60 %-ը կայուն քլորօրգանական թունաքիմիկատներ են: Նա առանձնահատուկ նշեց ԴԴՏ-ն և ՀՔՑՀ (հեքսաքլորցիկլոհեքսան), որոնք նույնիսկ քայքայման ընթացքում առաջացնում են վնասակար քիմական միացություններ:

Երկրորդ թեման,  ներկայացրեց փորձագետ Քնարիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ այրումը կրճատում է  աղբի քանակը մոտ 60-70%-ով: Այրման միջոցով աղբը ոչնչացնելիս արտաքին միջավայր են արտանետվում բազմաթիվ վնասակար միացություններ:

Այնուհետ Քնարիկ Գրիգորյանը խոսեց աղբավայրերի և աղբի հարակից տարածքներում բնակվող բնակիչների առողջական խնդիրների մասին:

Ըստ տարբեր երկրների գիտական հետազոտական տվյալների, թունավոր աղբավայրերից ոչ հեռու բնակվող կանանց մոտ աճում է բնածին արատներով երեխաներ ունենալու վտանգը:

Մեր երկրում կան գրանցված և չգրանցված աղբավայրեր, ուր աղբը թափվում է առանց տարանջատման, խառը վիճակում, որը մեծացնում է վերոհիշյալ հիվանդությունների վտանգը:

Բնապահպանական հարցերի շուրջ ծավալվեց քննարկում և տրվեցին բարձրացրած հարցերին սպառիչ պատասխաններ: Բոլոր մասնակիցներին բաժանվեցին տեղեկատվական նյութեր:

Այս մասին այլ կայքերում ՝  Բնապահպանական խնդիրները քննարկման առարկա