Օրհուսի Կոնվենցիայի լուսաբանում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում

Օգոստոսի 27-ին Վարդենիս երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության  ՀԿ-ի հարկի տակ տեղի ունեցավ սեմինար «Օրհուսի Կոնվենցիայի լուսաբանում Գեղարքունիքի մարզի համայնքերում»: Սեմինարին մասնակցում էին Վարդենիսի տարածաշրջանի 20 համայնքապետեր, 5 ՀԿ ներկայացուցիչներ, և  2 փորձագետներ: Սեմինարն ընթացավ ըստ նախատեսված  օրակարգի,  որին  բացման խոսքով հանդես եկավ «Բլեջան» ՀԿ նախագահ Լ. Ասոյանը: Այնուհետև հանդես եկան փորձագետները, յուրաքանչյուրը իր թեմայի մասով`

  1. Օրհուսի կոնվենցիայի ստեղծման պատմությունը, մեր պետության կոնվենցիային միանալու անհրաժեշտությունը, տարեթիվը և կոնվենցիայի  դրույթների ներկայացումը
  2. Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման  գործընթացին,  ՀՀ  փորձը այդ գործընթացներին — Ինգա  Զարաֆյան («Էկոլուր» ՀԿ-ի նախագահ)

  1. Օրհուսի Կոնվենցիայի շրջանակներում արդարադատության մատչելիության փորձը» — Սոնա Այվազյան («Թրանսպարենսի ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի Շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ)

 

Սեմինարի վերջում հարց ու պատասխանի ձևով փորձ արվեց պարզել թե Պահպանում են արդյոք ՏԻՄ-րը Օրհուսի կոնվենցիայի դրույթները համայնքի կառավարման գործընթացներում, և ինչքանով է հասարակությունը մասնակից այդ գործընթացներին:  Մասնակիցներին բաժանվեցին նյութեր` բուկլետ Օրհուսի Կոնվենցիայի մասին և տեղեկատվական թերթիկ` թե ինչ է իրենից ներկայացնում բնապահպանական տեղեկատվությունը, և թե նրանք որտեղից կարող են ձեռք բերել այդ տեղեկատվությունը: