
Օգոստոսի 20-ին «Աստղացոլք» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ի հարկի տակ տեղի ունեցավ սեմինար «Օրհուսի Կոնվենցիայի լուսաբանում Գեղարքունիքի մարզի համայնքերում»: Սեմինարին մասնակցում էին Սևանի տարածաշրջանի 14 համայնքապետեր, 4 ՀԿ ներկայացուցիչներ, և 3 փորձագետներ: Սեմինարն ընթացավ ըստ նախատեսված օրակարգի, որին բացման խոսքով հանդես եկավ «Բլեջան» ՀԿ նախագահ Լ. Ասոյանը: Այնուհետև հանդես եկան փորձագետները, յուրաքանչյուրը իր թեմայի մասով`
- Օրհուսի կոնվենցիայի ստեղծման պատմությունը, մեր պետության կոնվենցիային միանալու անհրաժեշտությունը, տարեթիվը և կոնվենցիայի դրույթների ներկայացումը — Կարինե Դանիելյան (Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցացիա ՀԿ-ի / UNEP ազգային կոմիտեի նախագահ)

- Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին, ՀՀ փորձը այդ գործընթացներին — Ինգա Զարաֆյան («Էկոլուր» ՀԿ-ի նախագահ)
- Օրհուսի Կոնվենցիայի շրջանակներում արդարադատության մատչելիության փորձը» — Սոնա Այվազյան («Թրանսպարենսի ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի Շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ)
Սեմինարի վերջում հարց ու պատասխանի ձևով փորձ արվեց պարզել թե Պահպանում են արդյոք ՏԻՄ-րը Օրհուսի կոնվենցիայի դրույթները համայնքի կառավարման գործընթացներում, և ինչքանով է հասարակությունը մասնակից այդ գործընթացներին: Մասնակիցներին բաժանվեցին նյութեր` բուկլետ Օրհուսի Կոնվենցիայի մասին և տեղեկատվական թերթիկ` թե ինչ է իրենից ներկայացնում բնապահպանական տեղեկատվությունը, և թե նրանք որտեղից կարող են ձեռք բերել այդ տեղեկատվությունը:

