«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունը «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ շարունակում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և որն իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության (ՄԶՄԿ) «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) հետ համագործակցությամբ:
2016թ. օգոստոսի 1-ից Գավառի տարածաշրջանում մեկնարկել է «Արարման առաքելությունը» ծրագիրը, որը նպատակ ուներ նպաստել Գավառի տարածաշրջանում կանանց և աղջիկների նկատմամբ խտրական վերաբերմունքի փոփոխմանը, պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների կանխարգելմանը, ընտանիքում և հասարակության մեջ սեռով պայմանավորված անհավասարությունների նվազեցմանը:

Ծրագրի շրջանակներում անցկացվել է եռօրյա ուսուցողական դասընթացներ Գավառի տարածաշրջանի 11 համայնքներից արդեն ընտրված 13 ուսուցանողների համար՝ հիմնախնդրի և ծրագրի նպատակների հետ կապված, որին մասնակցել է նաև Գավառի հիվանդանոցի ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող բժշկուհին, ով արդեն վերապատրաստվել էր «Պտղի սեռի խտրական տնտրության դեմ պայքարի» պետական ծրագրով:
Դասընթացներն իրականացրել են ծրագրի ղեկավար, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական բիզնեսի աջակցության ՀԿ-ի նախագահ` Լ. Ասոյանը և ծրագրի համակարգող՝ Հ. Ումրշատյանը, ովքեր «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատումների» պետական ծրագրի Գավառի ֆասիլիտատորներն են: Դասընթացների ընթացքում մասնակիցներն ապահովվել են բոլոր անհրաժեշտ ուսուցողական նյութերով, ֆիլմերով, բուկլետներով, ստեղծվել է 13 ակտիվ ուսուցանողներից կազմված խումբ, ովքեր իրենց համայնքներում կազմակերպել և անցկացրել են տարբեր ֆոկուս խմբերի հետ հանդիպումներ:
Այս դասընթացների նպատակն էր վերապատրաստել համայնքներից այն 13 հոգուն, ովքեր ունեն այնպիսի հմտություններ, որ կարողանան տարբեր ոլորտների լսարան կառավարել, նաև իրենց համայնքներում հեղինակություն ունեն և հարգանք են վայելում, քանի որ յուրաքանչյուրն իր համայնքում, 5 շահառու խմբերի հետ հանդիպումների ժամանակ պետք է կիսվի իր ստացած գիտելիքներով ու փորձով:

