
Այսօր DVV ինթերնեյշնլ Հայաստան-ի և «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի միջեւ կնքվեց «Բաց ավազան» ենթադրամաշնորհային ծրագրի պայմանագիրը, որն իրականացվելու է «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել զարգացած համայնքներ եւ տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում:
Այս ծրագիրը նպատակ ունի երիտասարդների ներգրավմամբ նպաստել Գեղարքունիքի մարզի, մասնավորապես ՍԵԳԱՄԱ կլաստերի համայնքների զբոսաշրջության և այս ոլորտում գործարար միջավայրի զարգացմանը։
Ծրագիրը հնարավորություն է տալու իրականացնել.
- Գեղարքունիքի մարզի թվով 12 երիտասարդների վերապատրաստում՝ ապագա զբոսավարի նախադրյալների ստեղծում
- Երիտասարդների ուժերով ՍԵԳԱՄԱ կլաստերի հիմնական բնական, մշակութային ու պատմամշակութային հուշարձանների քարտեզագրում
- երկլեզու (հայերեն, անգլերեն) տեղեկատվական շտեմարանի ստեղծում՝ ներառյալ ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը հասանելի կլինի ՀԿ-ի արդեն գործող կայքում։

- Բնակչության էկոկրթության և էկոգիտակցության մակարդակի բարձրացում, շրջակա միջավայրի հանդեպ հոգատարության մշակույթի ձևավորում։
- ՍԵԳԱՄԱ կլաստերն ընդգրկող առնվազն 3 տուրիստական երթուղիների նախագծում և այդ երթուղիներով քայլարշավի իրականացում(այդ տեղեկությունները դեռևս պետք է ստուգվեն ծրագրում նախատեսված փուլային հետազոտությունների միջոցով)

- Նպաստել ազգային և պատմական ավանդույթների պահպանմանը՝ լեգենդների, տեղական սովորույթների, հետաքրքիր պատմությունների հավաքագրման և դրանց նոր շունչ հաղորդելու միջոցով (ՍԵԳԱՄԱ-ն ընդգրկող 6 համայնքներից)
- Քարտեզագրման արդյունքների ապահովում տարբեր օնլայն հարթակներում:
Ծրագրի մեկնարկը կտրվի 2020 թվականի փետրվարի 1-ից:
Ծրագրի մանրամասների մասին՝ շուտով:

