Մշակութային առանձնահատկությունների վրա հիմնված պրոֆեսիոնալ պրակտիկա և իրավիճակային քննարկումներ զբոսաշրջության ոլորտում

«Բաց ավազան» ենթադրամաշնորհային նախագծի շրջանակներում մայիսի2-3-ը իրականացվեց անգլերեն հեռավար երկօրյա դասընթացներ՝ նախագծի մասնակից երիտասարդների անգլերեն գիտելիքները զբոսաշրջության ոլորտումև զբոսաշրջիկների հետ խոսակցական անգլերեն կիրառելու հմտություններ զարգացնելունպատակով։ Դասընթացները վարեց նախագծի փորձագետ և թարգմանիչ Սիլվա Կևեյանը։

Դասընթացի համար կազմվել էր բառարան՝ անգլերեն-հայերեն և տվյալ լեզուներով երկխոսություններ՝ իրենց թարգմանությամբ, որոնք նախապես տրամադրվել էին մասնակիցներին։

Մասնակից երիտասարդներին բավականին մատչելի եղանակով անգլերեն ուսուցանելու նպատակով՝ դասընթացներն անցկացվեցին շնորհանդեսի միջոցով, որը նպատակաուղղված էրմասնակիցներին սովորեցնել անգլերեն բառեր, արտահայտություններ և երկխոսություններ տարբեր հնարավոր իրավիճակներում, որոնցում կարող են հայտնվել զբոսաշրջիկները,  և թե ինչպես դրանք կիրառել համատեքստում։

Դասընթացի ընթացքում անգլերեն բացատրվեց զբոսաշրջությունը՝ որպես տեսություն, այնուհետև այդ բառի ծագումը և արմատով կազմվող բառերը, արտահայտությունները և տրվեցին դրանց թարգմանություններն ու կիրառումը համատեքստում։ Մասնակիցներին գրավելու և քննարկումը ինտերակտիվ դարձնելու նպատակով՝ հարցերի միջոցովանգլերենով քննարկվեցին զբոսաշրջության տեսակները և դրանց առնչվող բառերը, հատկապես շեշտը դրվեց սխալ կիրառվող արտահայտությունների և ֆրազային բայերի վրա։ Առաջին դասընթացից հետո մասնակիցներին տրվեց առաջադրանք՝ անգլերենով կազմել իրավիճակներ՝ օգտվելով իրենց նախապես տրամադրված բառարանից՝ գործածելով առնվազն 10 բառից բաղկացած բառային խումբ։ Այն նպատակաուղղված էր ստուգել մասնակիցների գիտելիքները և սովորեցնել նրանց ճիշտ կիրառել դրանք համատեքստում։

Երկրորդ դասընթացի ընթացքում մասնակիցներից մի քանիսը ներկայացրին իրենց առաջադրանքները, այնուհետև առանձին-առանձին քննարկվեցին իրավիճակներ (օրինակ՝ օդանավակայանում, հյուրանոցում, ռեստորանում և այլն) և բացատրվեցին դրանցում կիրառվող անգլիական մշակույթին բնորոշ արտահայտություններ քերականական և իմաստային տեսանկյունից ևդրանց հայերենթարգմանությունները, որն իրականացվեց հարց ու պատասխանի ձևով։

Դասընթացի ընթացքումմասնակից երիտասարդներինանգլերենով բացատրվեցնաև հյուրանոցների և հյուրատների տեսակները և դրանց տարբերությունները օրինակների միջոցով,հյուրանոցային և ռեստորանային ծառայություններից, տրանսպորտային միջոցներից օգտվելու, տեսարժան վայրեր այցելելու իրավիճակներում ֆիքսված և հաճախակի կիրառություն ունեցող, ինչպես նաևիմաստային տեսանկյունից շփոթություն առաջացնող և տարբեր մշակույթների առանձնահատկություններից ելնելով ստեղծված անգլերեն բառերն ու արտահայտությունները և դրանց թարգմանական լուծումները։ Դասընթացի վերջումմասնակիցներին տրվեց 50 հարցից բաղկացածթեստ։

Մասնակիցների հետաքրքրասիրության ու շահագրգռվածության, նոր գաղափարների, առաջարկների և խնդիրներին յուրօրինակ անհատական լուծումներ տալու շնորհիվ՝ երկօրյա դասընթացներն անցկացվեցին բավականին հետաքրքիր և արդյունավետ կերպով։

«Բազ ավազան» ենթադրամաշնորհային նախագիծը իրականացվում է «Բլեջան»  բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի  ջանքերով՝ «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում։ Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ ՀԿ կողմից։

Անգլերեն-հայերեն բառարան

English-Armenian-dictionary-tourism finaly

Անգլերեն-հայերեն երկխոսություն

SKh_Tourism-dialogue