Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնվեց Սևանի իշխանի Գեղարքունի տեսակի շուրջ 300 հազար մանրաձուկ’ 1,5- 3 գրամ միջին քաշով

Հուլիսի 17-ին “Սեւանի իշխան” ՓԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանից Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնվեց Սևանի իշխանի Գեղարքունի տեսակի շուրջ 300 հազար մանրաձուկ’ 1,5- 3 գրամ միջին քաշով։ Մանրաձուկը բաց թողնվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան հանձնաժովի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի , հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառումից առաջ գործարանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ղեկավարությամբ քննարկում կազմակերպվեց Սևանա լճում արդյունագործական ձկնորսության նոր կարգի ներդրման առանցքային հարցերի շուրջ։

Նոր կարգի ներդրմամբ մենք պետք է նվազագույնի հասցնենք ապօրինի ձկնորսության դեպքերը Սևանա լճում, օրինականության դաշտ բերենք արդյունագործական ձկնորսությունը։ Չեմ ասում, թե ՀՀ կառավարության կողմից գործողության մեջ դրված նոր կարգը իդեալական է, նոր խնդիրներ ի հայտ չեն գա, սակայն համոզված եմ, որ այդ ընթացքում բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքում այն  հաջող քննություն կբռնի և կկատարելագործվի։ Սևան ազգային պարկը պետք է վերազինվի տեխնիկական միջոցներով, տեսչական ոլորտը պետք է ուժեղացվի, հարկային վարչարարության մեջ որոշակի փոփոխություններ պետք է արվեն։ Մենք պետք է հասնենք նրան, որ մի կողմից կարողանանք երկրի պարենային խնդիրը լուծել, մյուս կողմից Սևանա լճում ավելացնենք ձկնապաշարը։ Այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերից մեկն էլ Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի գործունեության ծրագրով է ամրագրված”,-նշեց նախարարի տեղակալը։

ԲԼԵՋԱՆ ՀԿ ներկայացուցիչ Լիաննա Ասոյանը հարցեր տվեց  տարբեր ռիսկերի վերաբերյալ, որոնք ի հայտ կգան այդ գործընթացների ընթացքում։ Նշված ռիսկերից է, օրինակ, որ չունենք և չենք կարող ունենալ ճշգրտված տեղեկատվություն լճում առկա ձկնապաշարների վերաբերյալ, քանի որ ամեն օր անօրինական որս է կատարվում, ու ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչքան մայրական կազմ ունենք, ինչքան մանրաձուկ, ինչքան նոր ծնված ձկներ  և այլն: Այսինքն’  հստակ պաշարների մասին  խոսք լինել չի կարող, քանի դեռ գոնե ժամանակավոր կասեցված չէ ապօրինի որսը, ու չկա հսկողություն:

Կարևորելով ծավալվող քննարկումը’ որոշվեց այն շարունակել մեկ այլ օր’ հատուկ այդ նպատակով հատկացնելով անհրաժեշտ ժամանակ։

Հանձնաժողովի անդամները մասնակցեցին մանրաձկան հաշվարկի և կշռման ամբողջ գործընթացին:  126000 հատ մինչև 1.67 գր քաշով մանրաձուկ բաց թողնվեց Կարճաղբյուր գետի միջին հոսանքներում և շուրջ 175000 հատ մինչև 3գր քաշով մանրաձուկ բաց թողնվեց Մասրիկ գետի միջին հոսանքներում:   “Սեւանի իշխան” ՓԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վարդանյանը նշեց, որ  Հիմնադրամի պարտավորությունների մեջ մտնում էր 62 հազար հատ 3 գրամ քաշով Գեղարքունի տեսակի մանրաձկան բացթողումը Սեւանա լիճ։ Մնացած 260 հազար մանրաձկուկը’  մինչեւ 3 գրամ քաշով, լիճ է բաց թողնվում հիմնադրամի նվիրատվությամբ: Այնուհետև Սևան Ազգային պարկի աշխատակիցները հերթապահություն սահմանեցին տարածքում վերահսկողություն իրականացնելու համար’  քանի դեռ մանրաձուկը չի սովորել միջավայրին և լողացել դեպի լիճ:

Իրականում գործարանն իր տեսակի մեջ եզակի է տարածաշրջանում, որտեղ փորձ է արվում ստանալ բացառապես Իշխանի էնդեմիկ գեղարքունի և ամառային տեսակները, սակայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգությունները Սևանա լճում ցանցավանդակային տնտեսությունների ‘ լճի վրա ազդեցության մասին, մնում են անփոփոխ: Ճիշտ է, ծրագրի իրականացնողները փորձում եմ հակառակը պնդել և ներկայացնել փաստարկներ, որ լիճ թափվող գետերից կոյուղաջրերի տեսքով լիճն ամեն օր ավելի շատ է աղտոտվում, քան մեկ ամսվա կտրվածքով ցանցավանդակներից, քանի որ իրենց կերերը լրիվ բնական են, հոլանդական արտադրության, սակայն մտահոգությունները կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չկա գիտական ուսումնասիրություն և տեղեկատվություն այն մասին, որ դրանք վնաս չեն հասցնում լճին: