Գյուղատնտեսական ծրագրի իրականացման հաջողված փորձ Գեղարունիքի մարզում

Եվորպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում 2022թ.-ի ապրիլ-նոյեմբեր ամիսներին իրականացվել  է «Հողի առողջության վերականգնման և հողի այլընտրանքային օգտագործման ցուցադրություն» ծրագիրը Գեղարքունիքի մարզի 4 թիրախային բնակավայրերում՝ Արեգունի (Վարդենիս համայնք), Վարդենիկ (Մարտունի համայնք), Սարուխան և Հայրավանք (Գավառ համայնք): «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ «ԲԼԵՋԱՆ» ՀԿ) հանդիսացել է որպես տեղական աջակցող գործընկերներ: Ծրագրի նպատակն էր բազմամյա խոտախառնուրդների աճեցման միջոցով,  բարելավել թիրախ համայնքներում գտնվող ցուցադրական դաշտերի հողի առողջությունը՝ կատարելագործելով  հողային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և այլընտրանքային օգտագործման ձևերը։

Հաշվի առնելով մի քանի չափանիշներ, ինչպիսիք են օրինակ՝ համապատասխան հողատարածքի առկայությունը և ոռոգման հնարավորությունը, ներդրում կատարելու և այլ ֆերմերներին դրական փորձը ներկայացնելու  պատրաստակամությունը,  ընտրվել են ծրագրի 4 շահառուները՝ Ռուբեն  Պողոսյան – Վարդենիս համայնք, գյուղ Արեգունի, Մարինե Խաչատրյան – Մարտունի համայնք, գյուղ Վարդենիկ, Վիգեն Գևորգյան — Գավառ համայնք, գյուղ Սարուխան և Սևան Բադոյան – Գավառ համայնք, գյուղ Հայրավանք։

Յուրաքանչյուր շահառուի համար ծրագիրն իրականացվել է 1 հա տարածքի վրա։ Մինչ ցանքը սկսելը, շահառուներն իրենց հողատարածքներում իրականացրել են համապատասխան հողամշակման գործողություններ, հողը նախապատրաստելով բազմամյա  խոտախառնուրդի ցանքի համար։ Օգտագործվել է 2 տեսակի բազմամյա խոտախառնուրդ՝ Նիդերլանդների և Լեհաստանի արտադրության, որոնք պարունակում են Հայաստանի բնական կերհանդակներում աճող 5 բուսատեսակների սերմեր և համարվում են բարձրարժեք կերային բույսեր։

          

Ծրագրի ընթացքում կիրառվել են նաև նորարարական տեխնոլոգիաներ, օրինակ՝ գյուղատնտեսական կենդանիներից  պաշտպանելու համար, Հայրավանք և Արեգունի գյուղերում գտնվող ցուցադրկան դաշտերում տեղադրվել է էլեկտրական ցանկապատ, որի կառուցման համար օգտագործվել են ինչպես երկաթյա, այնպես էլ բազալտե մանրաթելից հենասյուներ։ Նշված սյուների վրա տեղադրվել են պլաստիկ մեկուսիչներ, որոնց միջով անցկացվել է գունավոր պոլիէթիլենային պինդ պարանի հետ համակցված էլեկտրահաղորդիչ լար։ Էլեկտրական ցանկապատն ունի 2 նպատակ։ Առաջինն այն է, որ  ցանքատարածքը պաշտպանում է գյուղատնտեսական կենդանիներից, որոնք դիպչելով էլեկտրական ցանկապատին ստանում են էլեկտրական թույլ հոսանքահարում և նրանց մոտ ձևավորվում է պայմանական ռեֆլեքս, ինչպես նաև հիշելով այդ ցանկապատի լարի գույնը և դա ասոցացնելով հոսանքահարման հետ նրանք աշխատում են հնարավորինս հեռու մնալ ցանկապատից։

Երկրորդ նպատակն այն է, որ  նախատեսվում է նշված տարածքներում հերթափոխային կարգով (զագոնային) հորթերի արածեցում կազմակերպել։ Այս  դեպքում ևս էլեկտրական ցանկապատը կկատարի նույն դերը, թույլ չտալով հորթերին ցանքատարածքից դուրս գալ:  Հերթափոխային արածեցման դեպքում յուրաքանչյուր արոտաբաժնում արածող կենդանիները ստանում են թարմ կանաչ կեր, իսկ յուրաքանչյուր արոտաբաժին ունենում է բավարար ժամանակ խոտաբույսերի բնականոն ընթացքով վերաճի համար, որը ապահովում է արոտի  կայուն կառավարումը։ Բացի այդ հորթերը նաև կապահովեն նշված տարածքի պարարտացումը։

Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվել են նաև 1 տոննա տարողությամբ ջրի պահոցներ, իրենց խողովակներով՝ տարածքների ոռոգումն, ինչպես նաև հորթերի համար խմելու ջուր ապահովելու նպատակով։

Ծրագրի շահառուները, բացի իրենց ընդգրկվածությունից, ընդգրկել են նաև իրենց համագյուղացիներին որոնք հետաքրքրություն են հայտնել ծանոթանալ ծրագրի նպատակներին և տեսնել ու սովորել ծրագրի ընթացքում իրականացվող  գործողությունները։ Շահառուների ընտանիքների երիտասարդ անդամների ընդգրկվածությունը նույնպես ապահովվել է, ինչը բարձր ոգևորություն է ապահովել նրանց շրջանում զագոնային եղանակով հորթեր պահելու հնարավորությամբ։

Ծրագրի  շարունակականությունը և այլ հողատարածքներում դրա իրականացումը ապահովելու նպատակով, փորձագետների (Արտակ Խաչատրյան, Գևորգ Պետրոսյան)  կողմից իրականացվել են դասընթացներ  թիրախային  համայնքների հետաքրքրված շուրջ 40 բնակիչների և ֆերմերների համար, հետևյալ թեմաների շուրջ․

  • Հողի առողջության բարելավման 5 սկզբունքները,
  • Ծածկող մշակաբույսերի կիրառման կարևորությունը և ձևերը,
  • Արածեցման կազմակերպման հերթաարոտային եղանակի տեխնոլոգիան և առավելությունները,
  • Հողամշակության նոր ագրոտեխնոլոգիաներ և նոր մշակաբույսեր։

 

Ծրագիրն արդեն ավարտվել է, սակայն այս տարի ևս  «ԲԼԵՋԱՆ»  ՀԿ-ն իր փորձագետների հետ համատեղ կկազմակերպի մոնիթորինգային այցելություններ տարածքներ և աջակցություն կցուցաբերի ֆերմերներին։

Տեսանյութեր՝

trim.130E11C7-C4F8-42B5-8AE1-DAD44A35DF24

trim.744F3E4B-FEDD-49A6-9537-BFF9F57A9FE7

***

 

EU4Sevan ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

Ծրագրի հաշվետվություն