Գավառ խոշորացված համայնքի 2023թ․ հունվար-դեկտեմբեր ամիսների սեփական եկամուտները ըստ բնակավայրերի և ըստ եկամտատեսակների

blejanAdminԸնթացիկ Ծրագրեր, Նորություններ

«Մասնակցային բյուջե» ծրագրին  իրականացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի խոշորացված համայնքներում, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության   կողմից։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է  Գավառ խոշորացված համայքնի բյուջեի վերլուծություն և վիզուալիզացիայի մեթոդների կիրառմամբ այն ներկայացվել է համայնքի բնակիչներին, նպաստելով վերջիններիս մասնակցությանը բյուջեի կառավարման գործընթացին։

Սույն ինֆոգրաֆիկայում ներկայացված է Գավառ համայնքի 2023թ․ հունվար-դեկտեմբեր ամիսների սեփական եկամուտները ըստ բնակավայրերի և ըստ եկամտատեսակների

Սեփական եկամուտների շուրջ 46%-ը կազմել  է գույքահարկի վճարները, այդ թվում՝ անշարժ և շարժական գույքերից, որը ի դեպ 7%-ով թերակատարվել է, 185,6 մլն դրամ կազմել են վարչական գանձումները, որոնց թվում նաև աղբահանության դիմաց վճարները, 109,5 մլն դրամ այլ եկամուները, այդ թվում՝ տույժ տուգանքների վճարները, 38,3 մլն․ դրամ գույքի վարձակալության դիմաց վճարները, որոնց  թվում՝ համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարներ, համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ, որոնք վերաբերում են միայն Գավառ քաղաքին։

 

Ինֆոգրաֆիկան պատրաստվել է «Ամփոփ մեդիայի» կողմից «Բլեջան» ՀԿ-ի պատվերով «Մասնակցային բյուջե» ծրագրի շրջանակներում։

 «Մասնակցային բյուջե» ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ

Տվյալներն ըստ Գավառի համայնքապետարանի՝ 31.12.2023թ․-ի դրությամբ