Մարտունի համայնքի 2023թ․ հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի սեփական եկամուտների կատարողականն ըստ բնակավայրերի

blejanAdminԱվարտված ծրագրեր

«Մասնակցային բյուջե» ծրագրին  իրականացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի խոշորացված համայնքներում, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության   կողմից։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է  Մարտունի խոշորացված համայքնի բյուջեի վերլուծություն և վիզուալիզացիայի մեթոդների կիրառմամբ այն ներկայացվել է համայնքի բնակիչներին, նպաստելով վերջիններիս մասնակցությանը բյուջեի կառավարման գործընթացին։

Սույն ինֆոգրաֆիկայում ներկայացված է Մարտւնի համայնքի 2023թ․ հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի սեփական եկամուտների կատարողականն ըստ բնակավայրերի

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայից ներկայացված է Մարտունի համայնքի փաստացի սեփական եկամուտների (առանց պաշտոնական դրամաշնորների) կատարողականը ըստ բնակավայրերի։ Ինչպես երևում է գծապատկերից սեփական եկամուտները կազմել են 1,1 մլրդ․ դրամ, որը կազմում է ընդհանուր բյուջեի 18,6%-ը։ Համեմատության համար, նշենք, որ  Գավառ խոշորացված համայնքի նույն ցուցանիշը, նույն ժամանակահատվածի համար կազմել է 27%։

Մարտունի համայնքի 17 բնակավայրերից 14-ը պլանավորված սեփական եկամուտները գերակատարել են, մնացած 3-ը՝ թերակատարել։ Համայնքի փաստացի սեփական եկամուտներն ընդհանուր առմամբ գերակատարվել են 26%-ով։

Տարեկան պլանավորված եկամուտներ գերազանցման ամենաբարձր ցուցանիշներն 50%-ից բարձր  ունեն Մարտունի, Ն․ Գետաշեն, Վարդենիկ, Լիճք, Ձորագյուղ բնակավայրերը, ամենացածրը, որոնք թերակատարել են՝ Մադինա, Վարդաձոր, Վ․ Գետաշեն։ Սակայն հարկ է նշել, որ պլանավորված եկամուտների թերակատարումը շատ ցածր տոկոս է կազմում։

  

Ինֆոգրաֆիկան պատրաստվել է «Ամփոփ մեդիայի» կողմից «Բլեջան» ՀԿ-ի պատվերով «Մասնակցային բյուջե» ծրագրի շրջանակներում։

 «Մասնակցային բյուջե» ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ

Տվյալներն ըստ Գավառի համայնքապետարանի՝ 31.12.2023թ․-ի դրությամբ