Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերի կատարողականը

blejanAdminԾրագրեր, Նորություններ, Քաունթերփարթ

«Մասնակցային բյուջե» ծրագրին  իրականացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի խոշորացված համայնքներում, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության   կողմից։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է  Գավառ խոշորացված համայքնի բյուջեի վերլուծություն և վիզուալիզացիայի մեթոդների կիրառմամբ այն ներկայացվել է համայնքի բնակիչներին, նպաստելով վերջիններիս մասնակցությանը բյուջեի կառավարման գործընթացին։

Սույն ինֆոգրաֆիկայում ներկայացված է Գավառ համայնքի 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների բյուջեի ծախսերի կատարողականը

2023թ․ Գավառ խոշորացված համայնքի փաստացի ծախսերը կազմել են 3,2 մլրդ դրամ, այն  166,4 մլն․ դրամով պակաս է տարեկան պլանավորած բյուջեից և իրականացվել է 95% -ով։

Ինչպես երևում է գծապատկերից նախատեսվածից քիչ գումարներ են ծախսվել համարյա բոլոր ուղղություններով, բացառությամբ տնտեսական հարաբերությունների, որտեղ նախատեսված՝ 217,804,473դրամի փոխարեն, ծախսվել է 513,557,950դրամ և գերազանցել է 135,8%-ով։
Չնայած այս լրացուցիչ ծախսի, մնացած ուղղությունների ծախսերի տնտեսումների շնորհիվ այնուամենայնիվ բյուջեի ընդհանուր ծախսերը 166,4 մլն․ դրամով պակաս են, քան նախատեսված էր պլանով։

 

Ինֆոգրաֆիկան պատրաստվել է «Ամփոփ մեդիայի» կողմից «Բլեջան» ՀԿ-ի պատվերով «Մասնակցային բյուջե» ծրագրի շրջանակներում։

 «Մասնակցային բյուջե» ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ

Տվյալներն ըստ Գավառի համայնքապետարանի՝ 31.12.2023թ․-ի դրությամբ