Մարտունի խոշորացված համայնքում 2022-2023թթ․ իրականացված ծրագրերը

blejanAdminԱվարտված ծրագրեր

«Մասնակցային բյուջե» ծրագրին  իրականացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի խոշորացված համայնքներում, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության   կողմից։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է  Մարտունի խոշորացված համայքնի բյուջեի վերլուծություն և վիզուալիզացիայի մեթոդների կիրառմամբ այն ներկայացվել է համայնքի բնակիչներին, նպաստելով վերջիններիս մասնակցությանը բյուջեի կառավարման գործընթացին։

Սույն ինֆոգրաֆիկայում ներկայացված է համայնքում 2022-2023թթ․ իրականացված ծրագրերն ըստ բնակավայրերի

Բոլոր բնակավայրերում իրականացվել են 61 ծրագրեր, որոնց համար ծախսված ընդհանուր գումարը կազմում է 4,9 մլրդ ։ Ծրագրերը բոլոր բնակավայրերում նույնանման են և ուղղված են համայնքի պարտադիր խնդիրների լուծմանը, դրանք են՝ փողոցների ասֆալտապատում, լուսավորության ցանց, տանիքների վերանորոգում, մայթերի սալիկապատում, ոռոգման ցանցի և ջրագծերի անցկացում և այլն։

Դիտարկելով ինֆոգրաֆիկան նկատում ենք, որ  բնակչության մեծ քանակ ունեցող Մարտունի քաղաք, Ն․ Գետաշեն և Վարդենիկ բնակավայրերում զգալիորեն շատ գումարներ են ծախսվել, մյուս բնակավայրերի համեմատ, որոնցում գրեթե հավասարաչափ են բաշխված գումարները։ Բացառություն է կազմում Վաղաշեն բնակավայրը, որտեղ բնակիչների քանակով ոչ այնքան մեծ է, սակայն  ծրագրերի տեսկարարա կշիռը ամբողջի համեմատ կազմել է 9,6%։

Ծրագրերի ցանկում գերակշռում է Վարդենիկ բնակավայրի ծրագրերի ծախսերը, որոնք կազմում են ընդհանուր ծախսերի 23,2%-ը։ Այս ցուցանիշը գերազանցում է նույնիսկ Մարտունի քաղաքին, որտեղ ծրագրային ծախսերը կազմել են ընդհանուր գումարի 20,6%-ը։

Ինֆոգրաֆիկան պատրաստվել է «Ամփոփ մեդիայի» կողմից «Բլեջան» ՀԿ-ի պատվերով «Մասնակցային բյուջե» ծրագրի շրջանակներում։

 «Մասնակցային բյուջե» ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ

Տվյալներն ըստ Մարտունիի համայնքապետարանի՝ 31.12.2023թ․-ի դրությամբ