Գավառ խոշորացված համայնքի 2023թվականի բյուջեի պլանավորած ու փաստացի եկամուտները և ծախսերը

blejanAdminԸնթացիկ Ծրագրեր

«Մասնակցային բյուջե» ծրագրին  իրականացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի խոշորացված համայնքներում, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության   կողմից։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է  Գավառ խոշորացված համայքնի բյուջեի վերլուծություն և վիզուալիզացիայի մեթոդների կիրառմամբ այն ներկայացվել է համայնքի բնակիչներին, նպաստելով վերջիններիս մասնակցությանը բյուջեի կառավարման գործընթացին։

ՀՀ Ազգային  ժողովի կողմից 2021 թվականի սեպտեմբերի  24-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն (ՀՕ 328-Ն)՝ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Գավառ  բազմաբնակավայր համայնքը:

Գավառ խոշորացված համայնքի Ավագանու 2022թ․  դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել է Գավառ համայնքի 2023թ․ բյուջեն։

Գավառ համայնքի բյուջեի եկամուտները 2023թ․  տարեկան ծրագրով
նախատեսված 3,201,537,538.90 դրամի դիմաց փաստացի կատարվել է 3,222,879,626.30 դրամ, որը կազմում է 100,7%:

2023թ․ Գավառ խոշորացված համայնքի փաստացի ծախսերը կազմել են 3,149,792,787 դրամ, այն  166,449,082 դրամով պակաս է տարեկան պլանավորած բյուջեից։   Այն իրականացվել է 95% -ով։

 

 

Ինֆոգրաֆիկան պատրաստվել է «Ամփոփ մեդիայի» կողմից «Բլեջան» ՀԿ-ի պատվերով «Մասնակցային բյուջե» ծրագրի շրջանակներում։

 «Մասնակցային բյուջե» ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ

Տվյալներն ըստ Գավառի համայնքապետարանի՝ 31.12.2023թ․-ի դրությամբ