Կազմակերպության մասին

«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2007 թվականին:

Կազմակերպությունը հանձնառու է՝ նպաստել բնապահպանական, սոցիալական և տնտեսական ոլորտների ներդաշնակ զարգացմանը

Կազմակերպությունը գործում է ՀՀ օրենսդրության և ՀԿ-ի կանոնադրության հիման վրա:

Կազմակերպության գործունեության սկզբունքներն են

Օրինականությունը

Կամավորությունը

Ինքնակառավարումը

Իրավահավասարությունը

Հրապարակայնությունը


Կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում, անհրաժեշտության դեպքում նաև օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Կազմակերպության հասցեն ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Դաշտոյան 1-ին նրբանցք տուն 16:

Կազմակերպության գործունեության ուղղությունները և նպատակները

Աջակցել բնապահպանական, սոցիալական, գյուղատնտեսական և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի նախագծմանն ու իրագործմանը։

 

Խթանել հանրության ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում՝ ապահովելով թափանցիկություն, հաշվետվողականություն և հանրային շահերի ներկայացվածություն։

Խթանել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը՝ հատկապես շրջակա միջավայրի պահպանության, երիտասարդության զարգացման և համայնքային մասնակցության ուղղություններով։

Նպաստել մարդու էկոլոգիայի, ընտանիքի բարեկեցության, առողջության պահպանման և սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններին։

Զարգացնել և խթանել տուրիզմի և էկոտուրիզմի հնարավորությունները, նպաստել համայնքային զբոսաշրջության ամրապնդմանը։

Աջակցել գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության առաջխաղացմանը՝ միաժամանակ ուժեղացնելով փոքր և միջին բիզնեսի կարողությունները և կայուն զարգացումը։

Աջակցել երիտասարդների ներուժի բացահայտմանն ու օգտագործմանը՝ նրանց ներգրավելով կայուն զարգացման, բնապահպանության, սոցիալական նորարարության և համայնքային նախաձեռնությունների գործընթացներում։

Ստեղծել համագործակցության կամուրջներ՝ ՀՀ-ում և արտերկրում գործող համանման կառույցների հետ՝ փորձի փոխանակման, նոր գիտելիքի տարածման և համատեղ նախաձեռնությունների իրագործման նպատակով։

Կազմակերպել և/կամ աջակցել մասնագիտական քննարկումների, կլոր սեղանների, կոնֆերանսների, վերապատրաստումների և դասընթացների իրականացմանը՝ տարբեր բնագավառներում։

Իրականացնել կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող այլ ծրագրեր ու գործողություններ՝ ի շահ շրջակա միջավայրի, հասարակության և տնտեսության կայուն զարգացման։

Կարճ ակնարկ «Բլեջան» անվան հետ կապված

Բլեջան  լեռ Արևմտյան Հայաստանում, Մշո դաշտի լեռնային հատվածում, Բուլանուխի գավառակում:

Բլեջանը Բուլամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է: Վանա լճին հարակից երեք  գագաթներից մեկը՝   Նեմրութ, Սիփան և Բլեջան: Ժողովուրդը Բլեջանին նաև Սիփանի նետ անունն է տվել, քանի որ Նեմթութ, Սիփան, Բլեջան եռանկյունու սուր ծայրն է եղել, եռանկյան գագաթը:

Հայկ Նահապետի և Բելի զորքերի միջև ճակատամարտը եղել է Բլեջան լեռան փեշին, Արածանի գետի ափին: Բելի զարկվելուց հետո իր զավակներից ու գերդաստանից  կազմված իր զորքը թողնում է նրա դիակն ու փախչում: Հայկ Նահապետը իր զարմի գալիք բոլոր թշնամիններին ի տես Բելի մարմինը, ջանը թաղել է տալիս Բուլամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթի վրա, որպեսզի տեսնեն ու հիշեն, որ հայկյանների վրա զորքով եկողը նույն բախտին կարժանանա, ինչ Բելը:

Բելի դիակը պատսպարող լեռանը ժողովուրդը Բելի ջանը, Բելի մարմինը անունով է կոչում, որն էլ ժողովրդի լեզվում հղկվում դառնում է Բլեջան:

Բլեջանի փեշերին դեպի Մանազկերտ, դեպի Ալաշկերտ ու Դարոյնք   / մենք սխալմամբ Բայազեթ ենք անվանում / ուղղությամբ փռված է հայկական Կոփ քաղաքը, որը Բուլանուխի կենտրոնն է  և դեպի Մուշ, Սասուն ուղղությամբ՝ Լաթար գյուղն է, Պռոշ իշխանական տան ամառանոցը:

Բլեջան լեռան գոգնոցին է գտնվում Խաչեղբոր կամ Խաչլվենքի  լիճը, որը Վանա և Նազիկ լճերից հետո այդ շրջանում իր մեծությամբ երրորդն է: Լիճը գոյանում է Բուլամա լեռներից ծնունդ առնող Կոփ գետից, այնուհետև թափվում Արածանի գետը:

Հայկի և Բելի կռվի և Հայկ Նահապետի հերոսական հաղթանակի պատվին, որպես իր երկրի կենտրոն,  Մուշն ու Սասունը պատմականորեն կոչվել են ՀԱՐՔ, որը նշանակում է  Հայրերի Երկիր:

Բլեջան լեռը հայոց Հարք գավառի ամենաբարձր գագաթն է:

 

Հովանավորներ եւ գործընկերներ

OSCE
GEF
GIZ
Counterpart Armenia
DVV
EU
NEF
AGAT NGO
YCCD
Goris Winnet
CirculUp
envhealth NGO
impacthub network
impacthub yerevan.
UNEP
UNOPS
Covenant of Mayors for Climate & Energy in Armenia