Գավառ խոշորացված համայնքում 2022-2023թթ․ իրականացված ծրագրերը

blejanAdminԾրագրեր, Նորություններ, Քաունթերփարթ

«Մասնակցային բյուջե» ծրագրին  իրականացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի խոշորացված համայնքներում, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության   կողմից։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է  Գավառ խոշորացված համայքնի բյուջեի վերլուծություն և վիզուալիզացիայի մեթոդների կիրառմամբ այն ներկայացվել է համայնքի բնակիչներին, նպաստելով վերջիններիս մասնակցությանը բյուջեի կառավարման գործընթացին։

Սույն ինֆոգրաֆիկայում ներկայացված է համայնքում 2022-2023թթ․ իրականացված ծրագրերն ըստ բնակավայրերի։

Բոլոր բնակավայրերում իրականացվել են 47 ծրագրեր, որոնց համար ծախսված ընդհանուր գումարը կազմում է 1,3 մլրդ դրամ։ Ծրագրերը բոլոր բնակավայրերում նույնանման են և ուղղված են համայնքի պարտադիր խնդիրների լուծմանը, դրանք են՝ փողոցների ասֆալտապատում, լուսավորության ցանց, մանկապարտեզի, խաղահրապարակի, կանգառի կառուցում, վարչական շենքի վերանորոգում։ Ծրագրերի ցանկում գերակշռում է Գավառ քաղաքի ծախսերը, որոնք կազմում են ընդհանուր ծախսերի 62,3%-ը։ Ծախսերով գերակշռող հաջորդ բնակավայրերն  են՝ Նորատուսը, Սարուխանը և Կարմիրգյուղը, որոնք նաև գերակշռում են բնակիչների թվով մնացած բնակավայրերի համեմատ։

Բոլոր 12 բնակավայրերում մեկական (բացառությամբ Գավառ քաղաքի, որտեղ երեք հատ է կառուցվել) կանգառներ են կառուցվել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 5 մլն 940 հազար դրամ։ Չնայած նրան, որ կանգառները նույնանման են թե՛ մեծ, թե՛ փոքր բնակավայրերում, որը ենթադրաբար արվել է, որ բնակիչները չբողոքեն ասելով, որ ինչու՞ պետք է կողքի բնակավայրը կանգառ ունենա, իրենք չունենան, այնուամենայնիվ կրկին բողոքի և դժգոհության թեմա է հանդիսանում։ Մարդիկ բողոքում են, որ գյուղը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև, ինչու՞է այդքան գումար ծախսվել մեկ կանգառի համար։ Չնայած միևնույն ժամանակ հաստատում են, որ կանգառը իսկապես խիստ անհրաժեշտ է իրենց բնակավայրին, քանի որ միջհամայնքային տրանսպորտին սպասելիս մարդիկ նախկինում ուղղակի փողոցում էին կանգնում, իսկ հիմա նստում են կանգառում, որը շատ ավելի հարմարավետ է։

 

Ինֆոգրաֆիկան պատրաստվել է «Ամփոփ մեդիայի» կողմից «Բլեջան» ՀԿ-ի պատվերով «Մասնակցային բյուջե» ծրագրի շրջանակներում։

«Մասնակցային բյուջե» ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ

Տվյալներն ըստ Գավառի համայնքապետարանի՝ 31.12.2023թ․-ի դրությամբ