Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերի կատարողականը

blejanAdminԾրագրեր, Նորություններ, Քաունթերփարթ

«Մասնակցային բյուջե» ծրագրին  իրականացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի խոշորացված համայնքներում, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության   կողմից։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է  Մարտունիխոշորացված համայքնի բյուջեի վերլուծություն և վիզուալիզացիայի մեթոդների կիրառմամբ այն ներկայացվել է համայնքի բնակիչներին, նպաստելով վերջիններիս մասնակցությանը բյուջեի կառավարման գործընթացին։

Սույն ինֆոգրաֆիկայում ներկայացված է Մարտունի համայնքի 2023թվականի գործառնական ծախսերը

2023թ․ Մարտունի խոշորացված համայնքի փաստացի ծախսերը կազմել են 5,932,801,126 դրամ, որոնք 1 մլրդ 555միլիոն  դրամով պակաս են տարեկան պլանավորած ծախսերից։   Այն իրականացվել է 79,2% -ով։

Կրթության ուղղությամբ ծախսերը կազմել են 969,1մլն դրամ։

Ծախսերի հիմնական մասը կազմում են տնտեսական հարաբերությունները՝ 2,869,323,467դրամ, որոնք ներառում են գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն, ոռոգում, տրանսպորտ և այլ ծախսեր։ Ընդհանուր ծախսերի 18%-ը կազմում են բնակարանաշինության և կոմունալ ծառայությունների ծախսերը, հանրային ծառայությունները կազմել են 764,1մլն դրամ, հանգիստ, մշակույթ և կրոն ուղղությամբ ծախսերը կազմել են 209 մլն դրամ, որոնցից 207,3 մլն դրամը մշակութային ծառայությունների ուղղությամբ ծախսերն  են, 1,7մլն դրամը հանգստի և սպորտի ծառայությունների ծախսերը։ Պաշտպանության ուղղությամբ ծախսերը կազմել են 8,3մլն դրամ, իսկ սոցիալական պաշտպանության ուղղությամբ՝ 23մլն դրամ։ Շրջակա միջավայրի պաշտպանության ծախսերը կազմել են 6,3մլն դրամ, որից՝ կեղտաջրերի հեռացում՝ 5,8 մլն դրամ և 500 000դրամ շրջակա  միջավայրիպաշտպանության այլ դասերին չպատկանող ծախսեր։ Հատկանշական է, որ պահուստային ֆոնդով նախատեսված 2,2 մլն դրամից ծախսեր չեն կատարվել։

«Մասնակցային բյուջե» ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ

Տվյալներն ըստ Մարտունիի համայնքապետարանի՝ 31.12.2023թ․-ի դրությամբ