Մարտունի համայնքի 2023թ․ հունվար-դեկտեմբեր ամիսների սեփական եկամուտները ըստ բնակավայրերի և ըստ եկամտատեսակների

blejanAdminԾրագրեր, Նորություններ, Քաունթերփարթ

«Մասնակցային բյուջե» ծրագրին  իրականացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի խոշորացված համայնքներում, «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության   կողմից։

Ծրագրի շրջանակներում իրականացվել են  Գավառ և Մարտունի խոշորացված համայքնի բյուջեների վերլուծություններ և վիզուալիզացիայի մեթոդների կիրառմամբ դրանք ներկայացվել են համայնքների բնակիչներին, նպաստելով վերջիններիս մասնակցությանը բյուջեի կառավարման գործընթացին։

Սույն ինֆոգրաֆիկայում ներկայացված է Մարտունի համայնքի 2023թ․ հունվար-դեկտեմբեր ամիսների սեփական եկամուտները ըստ բնակավայրերի և ըստ եկամտատեսակների։

Սեփական եկամուտների շուրջ 49%-ը կազմել  է փոխադրամիջոցների համար գույքահարկի վճարները՝ 540մլն դրամ,  որն  ի դեպ 22%-ով գերակատարվել է, 254,3մլն դրամ կազմել են վարչական գանձումները, որոնց թվում նաև աղբահանության դիմաց վճարները և տույժ տուգանքները,  108,4 մլն դրամ այլ եկամուները։Վարչական գանձումները  թերակատարվել են ընդամենը 4%-ով։ 60,8 մլն․ դրամ կազմել եմ գույքի վարձակալության դիմաց վճարները, որոնց  թվում՝ համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարներ, որոնք գերակատարվել են 38%-ով և 174,9 մլն․ դրամ կազմել են այլ հարկերը և տուրքերը։

Ինֆոգրաֆիկաները պատրաստվել է «Ամփոփ մեդիայի» կողմից «Բլեջան» ՀԿ-ի պատվերով «Մասնակցային բյուջե» ծրագրի շրջանակներում։

«Մասնակցային բյուջե» ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ

Տվյալներն ըստ Գավառի և Մարտունու համայնքապետարանների՝ 31.12.2023թ․-ի դրությամբ