Գավառ համայնքի 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների փաստացի սեփական եկամուտների կատարողականն ըստ բնակավայրերի

blejanAdminԱվարտված ծրագրեր

Գեղարքունիքի մարզի
Գավառ եւ Մարտունի խոշորացված համայնքներում, «Բլեջան»
բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական
կազմակերպության կողմից իրականացվող «
Մասնակցային բյուջե» ծրագրի  շրջանակներում
կատարվել  է
Գավառ խոշորացված համայքնի
բյուջեի վերլուծություն եւ վիզուալիզացիայի մեթոդների կիրառմամբ այն
ներկայացվել է համայնքի բնակիչներին, նպաստելով վերջիններիս
մասնակցությանը բյուջեի կառավարման գործընթացին։
Սույն ինֆոգրաֆիկայում ներկայացված է Գավառ համայնքի 2023թ. հունվար-
դեկտեմբեր ամիսների փաստացի սեփական եկամուտների կատարողականն
ըստ բնակավայրերի
Ինչպես երեւում է ինֆոգրաֆիկայից սեփական եկամուտները կազմել են 876,5
մլն. դրամ, որը կազմում է ընդհանուր բյուջեի 27%-ը։ Բնակավայրերից 8-ը
պլանավորված սեփական եկամուտները գերակատարել են, մնացած 4-ը՝
թերակատարել։ Համայնքի փաստացի սեփական եկամուտներն ընդհանուր
առմամբ գերակատարվել են 6%-ով։
Բյուջեի եկամուների կատարողականի ամենաբարձր ցուցանիշն ունի
Կարմիրգյուղ բնակավայրը՝ 118,8%, իսկ ամենացածր ցուցանիշը Ծաղկաշենը՝
88,1% ։ Ցածր ցուցանիշի պատճառ է հանդիսանում գույքահարկի, հողի հարկի,
տեղական տուրքերի ուղղությամբ քիչ վճարումները։ Իրական պատճառն այն է,
որ մարդիկ ունեն հողատարածքներ, սակայն երկրում չլինելու, կամ տարբեր այլ
պատճառներով չեն կարողանում մշակել հողատարածքները, բայց
պարտավոր են վճարել հարկերը։


 Ինֆոգրաֆիկան պատրաստվել է Ամփոփ մեդիայի կողմից Բլեջան ՀԿ ի
պատվերով Մասնակցային բյուջե ծրագրի շրջանակներում։
«Մասնակցային բյուջե» ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի կողմից
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության
(ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի
շրջանակներում։ ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է
Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման
հիմնադրամի հետ համատեղ
Տվյալներն ըստ Գավառի համայնքապետարանի՝ 31.12.2023թ.-ի դրությամբ