Tshayusak

ՍևանԷ – Կայուն ապագայի նորաձև ուղեկիցը

ՍևանԷ-ն դիզայնի և նորաձևության ժամանակակից բրենդ է, որը հիմնված է էկոլոգիապես մաքուր ապրելակերպի, տեղական արտադրության խթանման և ազգային արժեքների պահպանման գաղափարների վրա։ Մեր թիմի առաքելությունն է՝ պաշտպանել Սևանա լիճը պլաստիկ թափոններից և միաժամանակ առաջարկել նորարարական, օգտակար ու գեղեցիկ արտադրանք։

ՃայՈւսակ


Image
Image
Image

Բազմակի օգտագործման կտորե պայուսակ

Մեր հիմնական արտադրանքը «ՃայՈւսակ»-ն է՝ բազմակի օգտագործման կտորե պայուսակ, որը միավորում է

  •  Շրջակա միջավայրի պաշտպանությունը – այն առողջ և կայուն այլընտրանք է պլաստիկ տոպրակներին, որոնք հարյուրավոր տարիներ չեն քայքայվում։
  •  Տեղական արտադրությունը – պայուսակները ստեղծվում են սիրով ու հոգատարությամբ՝ աջակցելով տեղական արհեստագործներին և համայնքային զարգացմանը։
  •  Նորաձևությունն ու հարմարավետությունը – «ՃայՈւսակ»-ը նախատեսված է առօրյա օգտագործման համար՝ դարձնելով ձեր կյանքը հեշտ և ոճային։

Հատկություններ

Տարողունակ և ամուր՝ նույնիսկ 16 կգ բեռի դեպքում։

Թեթև և հարմարավետ՝ իդեալական գնումների, ճամփորդությունների ու առօրյա օգտագործման համար։

Բազմակի օգտագործման շնորհիվ նվազեցնում է պլաստիկի սպառումը և օգնում պահպանել մաքուր Սևանը։

 

Մեր արժեքներն ու նպատակները

Image
Սևանա լճի պաշտպանություն՝ նվազեցնելով պլաստիկի օգտագործումն ու աղտոտումը։
Image

Հանրության իրազեկում՝ պլաստիկի վնասների և կայուն այլընտրանքների մասին։

Image
Տեղական արհեստագործության խթանում և համայնքային սոցիալ-տնտեսական զարգացման աջակցում։
Image

Էկոլոգիապես մաքուր ապրելակերպի տարածում՝ փոքր քայլերով մեծ փոփոխությունների հասնելու համար։

Ինչու՞ ընտրել ՍևանԷ

Ընտրելով ՍևանԷ՝ դուք ոչ միայն ստանում եք նորաձև ու հարմարավետ պայուսակ, այլև

Image

Նպաստում եք Սևանա լճի պահպանությանը՝ մեր ազգային գանձի։

Image

Աջակցում եք տեղական արտադրությանը և համայնքի զարգացմանը։

Image

Դառնում եք մաքուր և կայուն ապագայի մասնակից։

ՍևանԷ-ն հավատում է, որ յուրաքանչյուր գնում կարող է լինել փոքր, բայց կարևոր քայլ դեպի շրջակա միջավայրի և համայնքի ավելի առողջ ու կայուն ապագա։
ՍևանԷ Սոցիալական ձեռնարկությունը ստեղծվել է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի OMI բաղադրիչի շրջանակներում, որն իրականացվել է ՆԵՖ Բելգիայի և  4 գործընկերների հետ համատեղ։