
Սոնիշկան Գավառում գործող մանկական զարգացման կենտրոն է, որտեղ 2.5–6 տարեկան երեխաները ստանում են որակյալ նախադպրոցական կրթություն՝ զուգակցված խաղով, ստեղծագործականությամբ և առողջ միջավայրով։
Մեր առաքելությունն է՝ ապահովել բազմակողմանի զարգացում, խթանել ստեղծագործ մտածողությունը և ձևավորել ինքնուրույն անհատականություն։
Ինչո՞ւ ընտրել Սոնիշկան
Ձեր երեխան ստանում է գիտելիք ու փորձ՝ խաղալով։
Զարգանում է բազմակողմանի՝ մտավոր, ստեղծագործական ու ֆիզիկական։
Ամեն օր անցկացնում է առողջ միջավայրում՝ բնության հետ համադրությամբ։
Դառնում է ինքնուրույն, հաղորդակցվող և ուրախ անհատականություն։
Կենտրոնի հիմնական առավելությունները

Խաղի վրա հիմնված կրթություն

Լեզուներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն

Առողջ սնունդ՝ հատուկ մենյուով

Ամենօրյա ֆիզիկական ակտիվություն և բակային խաղեր

Ստեղծագործ և հմտություններ զարգացնող ծրագրեր

Բնական միջավայրում ժամանակ անցկացնելու հնարավորություն

Առողջ ապրելակերպ

Խոհարարության և կավագործության բաց դասեր՝ որպես յուրօրինակ թերապիա

Թատրոնաթերապիա՝ խոսքի զարգացում, դերասանական խաղեր, բեմականացում և վարվեցողության կանոններ

Զարգացնող և ժամանցային դասեր՝ արտ թերապիա, ավազաթերապիա, պլաստիրին, նկարչություն, ապլիկացիա, երգ, պար
Մեր արժեքներն ու նպատակները
Երեխաների բազմակողմանի զարգացում՝ առանց մանկությունից զրկելու
Ստեղծագործ մտածողության խթանում
Սիրով ու հոգատարությամբ մոտեցում յուրաքանչյուր երեխայի
Ապահով և երջանիկ մանկություն
Գործունեության ժամերը
Շաբաթը 5 օր 09:00 – 14:00 (ծնողի ցանկությամբ՝ երկարացված)
Մեր արհեստավարժ և հոգատար թիմը սիրով սպասում է Ձեր հրաշքներին։
