
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական և բիզնեսի աջակցության ՀԿ-ն 2024 թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է համապարփակ հետազոտություն Գավառ խոշորացված համայնքի 18-30 տարեկան երիտասարդների քաղաքացիական մասնակցության մասին։ Հետազոտության նպատակն էր պարզել երիտասարդների իրազեկվածության, մասնակցության և ներգրավվածության մակարդակը՝ համայնքային կյանքում, տեղական ինքնակառավարման գործընթացներում և երիտասարդական քաղաքականության ձևավորման մեջ։
? Հետազոտության հիմնական արդյունքները
- Երիտասարդների միայն 18%-ն է շատ հետաքրքրված համայնքի կյանքով, 71%-ը՝ որոշ չափով։
- Հարցվածների միայն 16%-ն է ամեն օր հետևում համայնքին վերաբերող սոցիալական և քաղաքական նորություններին, իսկ 7%-ը՝ երբեք։
- 82%-ը երբեք գրառում կամ մեկնաբանություն չի արել համայնքի մասին սոցիալական ցանցերում։
- 93%-ը անդամ չէ որևէ ՀԿ-ի կամ խմբի։
- Վերջին 6 ամիսներին 85%-ը որևէ քաղաքացիական գործողություն չի իրականացրել, իսկ միայն 10%-ն է ներգրավվել կամավորական աշխատանքում։
- Երիտասարդների միայն 19%-ն է երբևէ մասնակցել որևէ երիտասարդական ծրագրի կամ միջոցառման։
-Վերլուծական շեշտադրումներ
- Իրազեկվածության պակասը հիմնական պատճառներից է քաղաքացիական պասիվության համար։
- Քաղաքաբնակ երիտասարդներն ընդհանուր առմամբ ավելի իրազեկված են, քան գյուղաբնակները։
- Բարձրագույն կրթություն ունեցողներն ավելի ակտիվ են և տեղեկացված, քան միջնակարգ կրթություն ունեցողները։
- Ուսանողները ավելի մեծ մասնակցություն են ունենում միջոցառումներին՝ համեմատած, օրինակ, տնային տնտեսուհիների հետ։
? Ինչի՞ համար է այս հետազոտությունը
Այս ուսումնասիրության արդյունքները հիմք են ծառայել՝
- Գավառ համայնքի երիտասարդական քաղաքականության ձևավորման,
- Մասնակցային և ներառական գործիքների մշակման,
- Եվ երիտասարդների հնարավորությունների ընդլայնման նոր մոդելների առաջարկման համար։
Երիտասարդական Հետազոտությունն իրականացրել է «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ն Գավառի համայնքապետարանի պատվերով՝ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)
«Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
Հետազոտության համառոտ տարբերակին կարող ե ծանոթանալ այստեղ՝ Հետազոտություն-Համառոտագիր_arm
Հետազոտական ամբողջական զեկույցը հասանելի է ԲԼԵՋԱՆ ՀԿ-ի գրասենյակում։ Կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ [email protected] հասցեով կամ այցելել մեր գրասենյակ։

