Հայտարարություն գնային առաջարկների հարցման մասին

Հայտարարություն գնային առաջարկների հարցման մասին

«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ն հայտարարում է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի քաղաքային զբոսայգու բարեկարգման ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ հեղինակային հսկողության իրականացման ծառայությունների գնային առաջարկների հարցում։

Ծառայության պահանջների, մասնակցության պայմանների եւ գնահատման չափանիշների ամբողջական ցանկը ներկայացված է կից Տեխնիկական առաջադրանքում (ToR)՝ ներառյալ պահանջվող ծառայությունները եւ ներկայացվելիք փաստաթղթերի փաթեթը։

Գնային առաջարկների հարցումն անցկացվում է «Երազանքի այգի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԲԼԵՋԱՆ ՀԿ-ի եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջեւ կնքված համար 81320036 պայմանագրի հիման վրա։ Ծրագրի նպատակն է ստեղծել բնահեն եւ կլիմակայուն հանրային տարածք՝ համայնքային մասնակցության, կրթական ծրագրերի եւ բնապահպանական արժեքների խթանմամբ։

«Երազանքի այգի» ծրագիրը «Կանաչ գործարքի պատրաստվածության խթանումը Արեւելյան գործընկերության երկրներում» (PROGRESS) նախագծի մի մասն է, որն իրականացվում է Գերմանիայի Դաշնային կառավարության Միջազգային կլիմայական նախաձեռնության (IKI) անունից։ Գերմանիայի Դաշնային կառավարության կառուցվածքում IKI-ն գործում է Շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության եւ միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) հովանու ներքո։ Նախագծի համար պատասխանատու է նաեւ Դաշնային արտաքին գործերի նախարարությունը (AA)։ PROGRESS-ն իրականացվում է Գերմանական միջազգայի համագործակցության ընկերության (GIZ) GmbH-ի կողմից՝ որպես առաջատար կազմակերպություն, համագործակցելով հետեւյալ կազմակերպությունների հետ՝ Մոլդովայի Եվրոպական բիզնես ասոցիացիա (EBA), Ուկրաինայի Ազգային գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության եւ կանխատեսումների ինստիտուտ (IEF), Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն (OECD) եւ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն (REC)։»

«Երազանքի այգի» նախագիծը իրականացվում է նաեւ Գավառի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ:

Ուշադրություն. ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքերի վճարման պարտավորությունից։ Ծրագրի շրջանակներում ձեռքբերվելիք բոլոր ապրանքների ու ծառայությունների մատակարարները եւս ազատվում են ԱԱՀ եւ մաքսատուրքերի վճարման պարտավորությունից։ Կտրամադրվի համապատասխան տեղեկանք, ինչպես նաեւ յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն կուղարկվի էկոնոմիկայի նախարարություն։

Գնային առաջարկները անհրաժեշտ է տրամադրել ըստ կից ձեւաչափի մինչեւ ս.թ. Հունիսի 4-ը, ժամը 15։00 նշված էլ. հասցեներին՝ [email protected], [email protected]

Գնային առաջարկի փաստաթղթերի փաթեթ